Տիգրան Բոյաջյան. իմ կրթահամալիրը իրավունք է տալիս

1468

Ես Տիգրան Բոյաջյանս, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն 12 տարի: Մինչև վեցերորդ դասարանը սովորել եմ դպրոց-պարտեզում: Ավարտելով այն՝ ուսումս շարունակել եմ կրթահամալիրի միջին դպրոցում: Այսքան տարիների ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ: Ամբողջ տասներկու տարիների ընթացքում ունեցել եմ և՛ լավ, և՛ վատ հուշեր: Չեմ ցանկանա խոսել վատ հուշերի մասին, այլ դրանք կթողնեմ անցյալում: Լավ հուշեր ունեցել եմ ճամփորդությունների և դասերի ընթացքում: Ամենալավ ճամփորդությունները եղել են Լաստիվերի և Արագածի (երկու անգամ) ճամփորդությունները՝ որոնք եղել են Էմանուել Ագջոյանի, Արման Երանոսյանի, Վահրամ Թոքմաջյանի, Մարթա Ասատրյանի և Գևորգ Հակոբյանի հետ միասին: Ընկերներ ունեցել եմ շատ, բայց ընդամենը երկու հոգու հետ եմ եղել լավ հարաբերությունների մեջ՝ ի դեմս Էրիկ Նիկողոսյանի և Արսեն Կարապետյանի: Դպրոցի առավելություններից կնշեմ մի քանիսը: Մարդը ի ծնե լինում է ազատ, նա նաև ազատ պիտի լինի կրթության մեջ, ունենա ազատ արտահայտվելու իրավունք: Բայց այս ամենը չի պահպանվում հանրապետության մի շարք դպրոցներում (հուսանք նոր նախարարի գործունեության արդյունքում այդ բացերը կլրացվեն): Մեր կրթահամալիրը տալիս է վերոբերյալ նշածս իրավունքները: Ամեն ոք կարող է դասախոսություններ կարդալ, ազատ արտահայտվել, ասել իր կարծիքը ամեն ինչի՝ նույնիսկ քաղաքական դաշտի մասին (վերջին նշածս անհնարին է պետական դպրոցներում): Այս ամենի ապացույցն է սահմանադրական փոփոխությունների ժամանակ իմ և Էրիկ Նիկողոսյանի ելույթը նոր սահմանադրության և քաղաքական գործիչների վերաբերյալ: Դպրոցի քաղաքական ազատության շնորհիվ ես 2007 թվականի Խորհրդարանական ընտրություններից հետո հետաքրքրվեցի քաղաքականությամբ և այսօր արդեն իմ կյանքը չեմ կարողանում պատկերացնել առանց քաղաքականության, հետաքրքրվում եմ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությամբ: Ավարտելով միտքս՝ կցանկանամ շնորհակալություն հայտնել այն մասնագետներին (Էմանուել Ագջոյանին, Վահրամ Թոքմաջյանին, Արման Երանոսյանին, Թամար Ղահրամանյանին և այլոց), որոնց անշահախնդիր և անաչառ աշխատանքի արդյունքում ես ստացա գիտելիքների հսկայական պաշարներ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s