Ցտեսություն, իմ դպրոց. Արինա Ժամհարյան

12662570_465143457023254_5886791049567050972_n

Բարև, ես շրջանավարտ Արինա Ժամհարյանն եմ:Ինչպես և շատերը արդեն մտածել եմ իմ ապագա մասնագիտության մասին, և կարող եմ ասել, որ հեշտ եմ հասել իմ ընտրությանը, չնայած որ մասնագիտությունները շատ են՝ հոգեբան, տնտեսագետ, փաստաբան…Հազարավոր մասնագիտություններ, տարբեր ցանկություններ և միայն մեկն է քոնը: Որն ես ընտրելու, ինչպես ես ընտրելու…Սովորաբար մասնագիտություն
ընտրելիս երիտասարդները գիտակցությամբ են առաջնորդվում՝ հաշվի առնելով կարիերայի աճի հնարավորությունները և աշխատավարձի չափը: Եվ միայն հատուկենտ մարդիկ են մասնագիտությունը «սրտի թելադրանքով» ընտրում, որի արդյունքում հազվագյուտ և անսովոր մասնագիտությունների տեր են դառնում: Իսկ հիմա անցնեմ իմ ապագա մասնագիտությանը: Ուզում եմ բժիշկ դառնալ: Սովորել` դառնալու բժիշկ. կոչվում է սովորել` լինելու մարդ: Բժշկի համար բժշկությունը, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը. այն ապրելակերպ է:(Ա.Ֆ.
Բիլիբին): Բժշկի մասնագիտությունը (բժշկագիտություն) պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն,քանի որ նրան է վստահվում մարդու համար ամենաթանկը` մարդու կյանքն ուառողջությունը, հետևաբար բժշկին անհրաժեշտ են ինչպես բժշկագիտության խորը իմացություն, այնպես էլ կլինիկական մտածելակերպով օժտվածություն: Դա է պատճառը,որ բոլոր մասնագիտությունների մեջ բժշկական կրթությունը ամենաերկարատևն է և ամենախրթինը, իսկ հետագայում` արդեն որպես կայացած մասնագետ, բժիշկը պարտավոր է մինչև կյանքի վերջ սովորել,թարմացնել ու խորացնել գիտելիքները,լինել տեղեկացված ամեն վայրկյան զարգացող ու փոփոխվող բժշկական աշխարհում: Ես պատրաստ եմ սովորել, հմտանալ, դառնալ լավ բժիշկ: Եվ հավատացեք ես կդառնամ:10169192_334402523430682_4655879730163325765_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s