Շնորհակալություն, կրթահամալիր

11248150_1104497299579638_944469714829599313_oԵրախտագիտություն. մարդկային ամենակարևոր հատկանիշներից մեկը: Երախտագետ մարդը կարող է գնահատել, ներել, լավատես լինել և, վերջապես, երջանիկ լինել: Եվ հիմա ես,երախտագիտությամբ լցված, թերթում եմ իմ դպրոցական տարիների էջերը…Հինգ տարեկանից  սովորում եմ կրթահամալիրում : Առաջին օրվանից սիրեցի իմ դպրոցը: Մայրիկսպատմում եմ, որ ես ինձ  դպրոցում զգում էի ինչպես տանը, և երբ գալիս էր ինձ  տանելո,ւ չէրտեսնում  տուն գնալու այն անհամբերությունը, որը հատուկ է դպրոց նոր հաճախող երեխաներին:Պատմում է, որ վազում էի միջանցքներով, մազերս, որ առավոտյան կոկիկ հավաքված էին,   ազատէին արձակված, իսկ գուլպաներս պայուսակիս մեջ էին, աչքերս էլ փայլում էին: Իմ հշողության մեջ պահպանվել  է նախակրթարանում սովորող Աննայի այս կերպարը: Շատ էի սիրում իմ երգի ուսուցչուհուն և դասվարին՝ընկեր Տաթևին, և հիմա էլ նրան տեսնելիս զգումեմ նույն անկեղծ ջերմությունը, որը տարիներ առաջ էր, շնորհակալ եմ տիկին Հարությունյանին, ումհետ էլ  գրել եմ իմ առաջին նյութերը և վարել առաջին հարցազրույցները:  Նախակրթարանիտարիները հիշում եմ  որպես ուրախ, գունավոր, անհոգ տարիներ: Հետո արդեն  միջին դպրոց: Այստեղ ավելի ինքնուրույն և հետաքրքրասեր էր Աննան, ով սկսեց իմաստավորել իր մտքերը: Ժպիտով եմ հիշում  մեր  ճամփորդությունները և, իհարկե, երկուամենահիշարժան ճամփորդությունները՝ Իզմիրի space camp-ը, Բակուրիանիի հանդուրժողականության ճամբար`ընկեր Արտակի ու ընկեր Էմանուելի ուղեկցությամբ:Ճամփորդություններ, որոնք տվեցին լավ ընկերներ, կյանքի փորձ, անմոռանալի հիշողություններ,նոր բացահայտումներ: Շնորհակալ եմ  միջին դպրոցի իմ բոլոր ուսուցիչներին՝  հոգատար դասվարընկեր Լուսինեին, սիրելի միսս  Բուշին, Միս Էնին, երգչախմբի  ուսուցչուհի տիկին Մարինեին, համբերատար ընկեր Հերմինեին, բարեսիրտ ընկեր Նունեին, ընկեր Անուշին, ԺաննաԱլբերտովնային, ընկեր Տիգրանյանին, ում շնորհիվ 9-րդ դասարանում շատ էի սիրում պատմությունը և անհամբեր սպասում հինգշաբթի ու ուրբաթ օրերին: Ավագ դպրոցում անցկացրել եմ իմ խենթ և ուրախ տարիները:Իհարկե նաև լուրջ գործունեությունծավալել, մասնագիտական կողմնորոշում կայացրել: Այս հարցում ինձ օգնել է նաև միստր Յուրան: Եսդեռ երկար կհիշեմ իմ և միստր Յուրայի անգլերեն լեզվով անկեղծ և հետաքրքիր զրույցները: Չեմմոռանա ընկեր Հասմիկի հետ անցկացրած գրքի քննարկումները` Սելինջերի «Փրկիչը տարեկանիարտում», Հերման Հեսեսի  «Ներսը և դուրսը»…, որոնցից հետո, ինչու չէ, կյանքը ավելի խորիմաստ էրդառնում: Հայոց լեզվի դժվարությունները հաղթահարեցի տիկին Ելենայի հետ, ով իմհիշողություններում կմնա որպես ուժեղ և պայքարող մարդ: Իսկ Տիար Գևորգը իմհիշողություններում կմնա իր բարի կերպարով: Ավագ դպրոցում բացահայտեցի հումորով ընկերԱրմանին: Ավագ դպրոցում ինձ ակումբների գաղափարը շատ դուր եկավ: Ընդգրկվեցի Էկոակումբում, որի ծավալած գործունեության շնորհիվ էլ ավելի կարևորեցի բնապահպանությունն ևնրա խնդիրները:Ամենակարևորը, ձեռք բերեցի թանկ և մեծ ընկեր, հմայիչ ընկեր Մարթային:Կրթահամալիրում ստացա նաև երաժշտական կրթություն, իմ երգի շատ սիրելի ուսուցչուհիներընկեր Մերիի, ընկեր Լուիզայի շնորհիվ ընդմիշտ սիրահարվել եմ երաժշտությանը: Չեմ կարող մոռանալ դաշնամուրիս համերգները, մեր երգչախմբի համերգները, նաև Լիլիթ Պիպոյանի հետ համագործակցությունը:Կրթահամալիրում ընկեր Անդրանիկը սովորեցրեց վոլեյբոլ խաղալ, ևընդգրվեցի հավաքականում: Դե, իսկ տիար Բլեյանը իր  վառ օրինակով ինձ սովորեցրեց լինելլավատես,սրտաբաց, սիրել և վստահել մարդկանց, աշխարհն ու  կյանքը ավելի սիրել…

Շնորհակալություն, կրթահամալիր…

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s