Արդեն 12 տարի է` սովորում եմկրթահամալիրում, ու արդեն պահըհասել է, որ ասեմ ` ցտեսությո՛ւն, իմ շա՛տ սիրելի դպրոց:Կրթահամալիրը ինձ համար դարձել էիմ փոքրիկ աշխարհը, որից շատդժվարությամբ պիտի բաժանվեմ:Իրականում չեմ էլ պատկերացնումայդ: Կրթահամալիրը ինձ համար ուղղակի դպրոց չի եղել, այն շատ մեծհնարավորությունների աշխարհ էեղել, որին միայն շնորհակալությունասելը շատ քիչ կլինի : Եկել էժամանակը` հետ նայելու, փնտրելումանկության ոտնահետքերս: Տեսնեստասներկու տարում քանի˜քայլ արածկլինեմ նոր-միջին-ավագ դպրոցներիճանապարհին, քանի˜ անգամ բացած-փակած կլինեմ դպրոցի հյուրընկալ ումիշտ բաց դուռը (այն երբեք փակ չի եղել ու վստահ եմ` չի լինի): Երևի սկսեմ Նոր դպրոցից: Նորդպրոցում անցան մանկությանսանհոգ ու գունազարդ տարիները: Երբառաջին անգամ ոտք դրեցի դպրոց,շատ էի վախենում, բայց իմ առաջին ևշատ սիրելի ընկեր Լուսինեի շնորհիվ հենց առաջին օրից շատ սիրեցի իմդպրոցը: Շնորհակալ եմ բոլորնրանցից, ովքեր ինձ ընկեր դարձան,իրենց հոգատարությամբ ու ժպիտովիմ մանկության տարիները ավելիվառ գույներով լցրին: Միջին դպրոց , մի փոքր ավելի բարդ,հասուն ու ավելի պատասխանատուտարիներ, հմտություններ,կարողությունների ձեռքբերմանտարիներ: Երևի ամենակարևորտարիները: Ավագ դպրոցում շատավելի հասուն ու արդեն ինքնուրույնդարձա, ու ինչքան ժամանակըանցնում է, ու գալիս է ավարտելուպահը, հասկանում եմ, որ չեմ ուզումթողնել դպրոցը: Հիմա ինձ մոտայդպես է: Ամեն ինչ փոխվեց. հիշու՞մեք, չէ՞. «գիտակցությունըհաջորդեց…»: Նոր նվաճումներ, նորընկերներ, նոր ու ինքնուրույնորոշումներ: Կաթիլ-կաթիլ, օր առ օր ինքնուրույն մարդ-քաղաքացուձևավորում, նորանորկարողությունների ձեռքբերում,մասնագիտական կողմնորոշում:Ակումբային գործունեություն,բազմաթիվ ճամփորդություններ`արկածներով, նոր ընկերներով, մեկըմյուսից հետաքրքիր նախագծերով:Բարդույթներից ձերբազատում. երևիիմ ձեռքբերումներից ամենա-ամենակարևորը: Ինձ սովորեցրին, ու եսսովորեցի ազատ լինել, սովորեցի ճիշտ, խելացի օգտագործել այն: Շատ երազանքներ ունեմ,նպատակներ: Պիտի աշխատեմ, պիտի ձգտեմ դրանք իրականացնել: Պիտի դառնամ իմ երկրիիսկական քաղաքացի: Եղել եմ սեբաստացի ու պիտի միշտ մնամ սեբաստացի: Ու գիտեմ`կրթահամալիրի դռները միշտ բաց կլինեն իմ առջև: