ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

12366307_520719794765833_6790340218666299458_nՄինչ դպրոց հաճախելս երազում էի դառնալ բժիշկ դառնալ և բուժել անբուժելի հիվանդներին: Հետագայում, երբ արդեն սովորում էի միջին դպրոցում, երևակայությունս ինձ ուրիշ հեռուներ էր տանում, իսկ ցանկությունս որևէ մասնագետ դառնալու հաճախ փոխվոում էր: Սակայն հինգերորդ և վեցերորդ դասարաններում արդեն պատկերացնում էի ինձ որպես օտար լեզվի ուսուցչուհի: Հետագայում, երբ եկա կրթահամալիր այդ դժվարին ու շնորհալի աշխատանքում ես ինձ ոչ մի կերպ պատկերացնել չէի կարողանում: Ուրոշումներ, որոշումներ, որոնք փոխվում էի, նոր ձև ստանում ու….Օտար լեզուներ, թարգմանություններ: Հասկացա, որ օտար լեզուներ ուսումնասիրելը ինձ համար ավելին է, քան ուղղակի ժամանակավոր զբաղմունք կամ նախասիրություն: Այսպիսով որոշեցի, որ կշարունակեմ ովորել օտար լեզուներ և հմտանալ թարգմանչի մասնագիտության մեջ: Ժամանակի ընթացքում կրթահամալիրում ստացա նորանոր գիտելիքներ, օրեցօր ինձ համար թարգմանությունը դարձավ ավելի ու ավելի հետաքրքիր: Ես սկսեցի թարգմանել նյութեր, գրել էսսեներ, կատարել վերլուծական աշխատանքներ օտարալեզու գրքեր կարդալուց հետո և զարգացնել բանավոր խոսքս: Այսօր ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը և շատ ուրախ եմ հենց այդպիսի մասնագիտական ընտրություն կատարելու համար:

Leave a comment